27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«Եթե ձեր մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել՝ բանակցեք». ՔՊ-ականներն ընդդիմադիրներին կոչ են անում իրենց հետ գնալ Թուրքիա

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ ընդդիմությանն առաջարկում է իրենց հետ գնալ Անկարա:

«Վաղը չէ մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Ինչո՞ւ չեք գալիս, գայիք, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք», – դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց Թունյանը:

ՔՊ-ական Գևորգ Պապոյանն էլ կոչ արեց ընդդիմադիրներին միանալ իրենց ու գնալ Թուրքիա:

«Ինչ մտածում եք՝ եկեք, այնտեղ ասեք», – նշեց Պապոյանը:

«Եթե ձեր մեջ կա ինչ-որ մեկը, որ կարող է թուրքերի հետ լավ բանակցել՝ գնացեք, բանակցեք», – հավելեց Պապոյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ