27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հուսով ենք, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հույս է հայտնել,որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալության՝ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, նշել է, որ բանակցությունները հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար։

ՌԴ նախագահն անդրադարձել է նաև 2020 և 2021 թվականների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը՝ նշելով, որ միայն այդկերպ է հնարավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հասնել։

«Սահմանազատման, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական կատարումը միայն կօգնի հասնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

Հուսով ենք, որ դա կնպաստի վերջնարդյունքում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Պուտինը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ