23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհաքաղաքական իրավիճակի լուծումն ու սեր բառը միգուցե առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապված չեն, բայց միշտ պետք է վերև նայել, Աստծուն մոտ լինե

«Կարո՞ղ ես ինձ այնպես գրկել, որ պատերազմն ավարտվի», ասել էր ինձ մի աղջիկ։ Այնքան բան կա այդ մի նախադասության մեջ, ես հավատում եմ, որ սիրո շնորհիվ հնարավոր է դա անել, ապրել առանց ատելության, իրար ազիզ չթաղելու պայմանով ու հատկապես կռվի ժամանակ․ բանաստեղծ և հաղորդավար Ավետ Բարսեղյանը զրուցել է Sputnik Արմենիայի հետ։

▫️Մեր խնդիրների միակ պատճառն այն է, որ մարդը մարդուց է հեռացել, ասում են` դու նախկին ես, դու` ներկա։ Մեր մարմինն ասես ականապատ լինի, ձախ շարժվում ես, մի բան պայթում է, աջ շարժվում ես, մեղադրում են… ուղղակի պետք է փորձենք մարդ մնալ:

▫️Աստծուն մոտ ենք եղել, լավ բաներ եղել են, հիմա Աստծուց էլ ենք հեռացել, մեր մեծ մասը հիմա կապ չունի քրիստոնեության հետ, ես էլ նրանց հետ։

▫️Աշխարհաքաղաքական իրավիճակի լուծումն ու սեր բառը միգուցե առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապված չեն, բայց միշտ պետք է վերև նայել, Աստծուն մոտ լինել։

▫️Իհարկե, հայրենիքը կոտրած է, բայց մերն է…ու մեր կարիքն ունի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ