25 Սեպտեմբերի, Կիրակի, 2022
KFC

Իրանի ԶՈւ ԳՇ պետը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

1065752

Armenia Sputnik. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի փոփոխություններ տարածաշրջանի սահմաններում, և երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով»,- ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին՝ ԻԻՀ բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում: «Մենք չենք սանձազերծում հակամարտություններ և պատերազմներ, բայց չենք լռում, երբ դրանք սկսվում են: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը զերծ լինի սպառնալիքներից և լի լինի բարեկամությամբ ու համագործակցությամբ Արևմտյան Ասիայում»,-ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ