26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկինների օրոք Արցախում կառուցվել է 38 ՀԷԿ, որից 28-ը հանձնվել է թշնամուն: Ամեն ՀԷԿ-ը արժի միջինը 7-8 մլն. դոլար

Էդ որ հոխորտում եք, թե Ալիևը տեսեք-տեսեք ինչ արագությամբ է կառուցում Արցախը (հայկական օկուպացված տարածքները), բա Սերժի ժամանակ ինչու՞ ոչինչ չեն արել, եկել եմ ասեմ, որ չարաչար սխալվում եք: Էս երկրում շատ քիչ մարդ կա, որ գիտի թե ինչեր ա արվել, այնպես որ ձեզ թունդ գիտունիկ հայրենասերների տեղ մի դրեք:
 
Նախկինների օրոք Արցախում կառուցվել է 38 ՀԷԿ, որից 28-ը հանձնվել է թշնամուն: Ամեն ՀԷԿ-ը արժի միջինը 7-8 մլն. դոլար:
 
2015թ. սեպտեմբերի 2-ին Արցախում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
2014թ. հոկտեմբերի 13-ին բացվել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի հիմնական մասնաշենքը:
2015-2019թթ. Ստեփանակերտ քաղաքի թիվ 9 դպրոցի վերակառուցում և կահավորում
 
Ուղտասար գյուղում նոր դպրոցի կառուցում: 2016-2019թթ.:
Շոշ գյուղում մանկապարտեզի կառուցում: 2017-2019թթ.
2016թ. սկսվեց Տումի գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, որն ավարտվեց 2018թ.
2017թ. սկսվեց Խնձրստան գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, որն ավարտվեց 2019թ.:
2017թ. սկսվեց Թալիշ գյուղի վերածնունդը` խոշոր շինարարական աշխատանքներ:
2010 թ.-ից սկսվեց Արցախի բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների կառուցումը:
2017թ. սկսվեց Քռասնի գյուղում համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները:
Ստեփանակերտում հանդբոլի մարզահրապարակի կառուցումը տեղի է ունեցել 2017թ.:
Իվանյան գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը տեղի է ունեցել 2014թ.:
Գետավան գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը տեղի է ունեցել 2015թ.:
Համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան կառուցումը Թաղասեր գյուղում տեղի է ունեցել 2016թ.:
Քարինտակ գյուղի մանկապարտեզի կառուցումն ու կահավորումը տեղի է ունեցել 2015թ.:
Ուռուցքաբանության կենտրոնի կառուցումը Ստեփանակերտում տեղի է ունեցել 2014թ.:
Սարգսաշեն գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը տեղի է ունեցել 2015թ.:
Քյուրաթաղ գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը տեղի է ունեցել 2014թ.:
Սոս համայնքում դպրոցի և մարզադահլիճի կառուցումը տեղի է ունեցել 2014թ.:
Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի վերակառուցումը տեղի է ունեցել 2010թ.:
Նորագյուղ համայնքում մանկապարտեզի կառուցումը տեղի է ունեցել 2015թ.:
2014-2017թթ. Վարդենիս – Մարտակերտ մայրուղու վերակառուցում
Կոճողոտ գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը տեղի է ունեցել 2014թ.:
Մադաղիս համայնքի դպրոցի վերանորոգման և շտապօգնության մեքենայի տրամադրումը տեղի է ունեցել 2007-2017թթ.:
Կարմիր Շուկա գյուղում համայնքային կենտրոնի կառուցումը տեղի է ունեցել 2013-2016թթ.:
Իվանյան գյուղի մանկապարտեզի կառուցումը տեղի է ունեցել 2014-2016թթ.:
Համայնքային կենտրոնի կառուցումը Մուշկապատ գյուղում տեղի է ունեցել 2013-2016թթ.:
Հադրութ քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը տեղի է ունեցել 2011-2016թթ.:
Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցումը Շուշիում տեղի է ունեցել 2010-2016թթ.:
Եզնիկ Մոզյանի անվան նոր արհեստագործական ուսումնարանի հիմնումը Շուշի քաղաքում տեղի է ունեցել 2011-2016թթ.:
Համայնքային կենտրոնի կառուցումը Քարին Տակ գյուղում տեղի է ունեցել
2013-2015 թթ.:
Համայնքային կենտրոնի կառուցումը Թաղավարդ, Պատարա և Խաչմաչ գյուղերում տեղի է ունեցել կրկին 2013-2015թթ.:
2015թ. Շահումյանի համայնքների միջնակարգ դպրոցներում հիմնվել էին համակարգչային սենյակներ:
2014թ. վերանորոգվել էր Շոշ գյուղի դպրոցը, Ասկերանի շրջան:
2013թ. Շոշ գյուղում համայնքային կենտրոնի կառուցում:
2013-2015թթ. Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի վերանորոգում (2-րդ փուլ):
2013-2014թթ. Ճարտար գյուղում մինի-ֆուտբոլի դաշտի կառուցում
Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վերակառուցումը Ստեփանակերտում տեղի է ունեցել 2013-2014թթ.:
Քարին Տակ գյուղի դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը, Խանցք, Ակնաղբյուր գյիղերի համայնքային կենտրոնների կառուցումը տեղի է ունեցել 2013-2014թթ.:
Բուժկետի, ծնարանի և համայնքային կենտրոնի կառուցումը Նոր Մարաղա գյուղում տեղի է ունեցել
2013-2014թթ.:
Ակնաղբյուր, Քարին Տակ գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցումն ու կառուցումը տեղի է ունեցել 2011-2014:
Ստեփանակերտի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատի հիմնանորոգումը տեղի է ունեցել 2011-2014թթ.:
Ջրամատակարարման համակարգի վերակառուցումը Քարվաճառ գյուղում տեղի է ունեցել 2012-2013թթ.:
Սոս գյուղի մանկապարտեզի կառուցումը 2013-2014թթ.:
Գետավան, Հարավ և Մադաթաշեն գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցումը տեղի է ունեցել
2012-2014թթ.:
2011թ. Տող գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Հադրութի շրջան
2013թ. Սարգսաշեն գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, Մարտունու շրջան
2010-2012թթ. Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում
2010-2014թթ. Նոր հիվանդանոցի կառուցում Մարտունի քաղաքում
2011-2013թթ. Դրախտիկ գյուղում բժշկական/մանկաբարձական և համայնքային կենտրոնի կառուցում
2011-2012թթ. Չափար և Ուխտաձոր գյուղերի խմելու ջրամատակարարաման համակարգերի կառուցում:
Վարնկաթաղ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Մարտակերտի շրջան
2012թ.:
Հարթաշեն գյուղի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, 2011թ.:
Մեծ Շեն գյուղի համայնքային կենտրոնի կառուցում, 2010-2011թթ.:
Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի վերակառուցում, 2009-2012թթ.:
Շուշի Քաղաքի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում, 2009-2013թթ.:
Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի 10-րդ և 11-րդ գոտիների վերանորոգում
2010-12-13 – 2012-01-26
Մարտունի քաղաքի ջրամատակարարման ցանցի վերանորոգում
2010-09-30 – 2013-11-28
Դրախտիկ համայնքում նոր մանկապարտեզի կառուցում
2010-02-24 – 2011-12-30
Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի պահպանում
1995-01-01 – 1999-12-01
Նոր դպրոցի կառուցում Վաղուհաս գյուղում
2008-11-19 – 2013-02-04
Գիշի գյուղում նոր դպրոցի կառուցում
2009-03-17 – 2011-11-01
Խնապատ գյուղի դպրոցի տանիքի հիմնանորոգում
2011-05-23 – 2011-08-23
Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի բարեկարգում
2010-06-18 – 2011-05-28
Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի վերանորոգում
2010-09-01 – 2011-10-30
Հաղորդի գյուղի ճանապարհի վերանորոգում
2010-12-23 – 2011-05-05
Ավետարանոց գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցում Ասկերանի շրջան, Արցախ
2010-02-01 – 2011-06-27
Նորագյուղի ջրամատակարարման համակարգի կառուցում, Ասկերանի շրջան, Արցախ
2009-12-25 – 2013-03-11
Շուշի քաղաքի Հախումյան փողոցի բարեկարգման-վերակառուցման աշխատանքներ
2010-03-03 – 2011-06-30
ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի աջակողմյան հատվածամասի եւ սպորտային մասնաշենքի հիմնանորոգում
2009-01-26 – 2011-06-30
Ղուզե Ճարտար համայնքում նոր մանկապարտեզի կառուցում, Մարտունու շրջան, Արցախ
2010-02-22 – 2011-09-15
Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգում
2009-12-24 – 2010-11-30
Ասկերան քաղաքի ջրամատակարարում և կոյուղու համակարգի վերանորոգում
2008-11-03 – 2012-03-30
Շուշի քաղաքի Գ. Նժդեհ եւ Ա. Մանուկյան փողոցների բարեկարգում
2009-12-08 – 2012-03-30
ԼՂՀ Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վարակառուցում
2010-01-01 – 2010-12-31
Շուշիի գրադարանի հիմնանորոգում
2010-02-01 – 2011-08-15
Ստեփանակերտի N 11 դպրոցի կառուցում
2008-10-14 – 2010-10-01
ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջուր
2009-07-03 – 2010-08-23
Ճարտարի դպրոցի կառուցում
2008-10-06 – 2010-10-15
“Հայաստան” համահայկական հիմնադրամը դպրոցական նոր գույք կտրամադրի Արցախի դպրոցներին
2009-08-25 – 2018-08-07
ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար , Ազոխ, Դրախտիկ գյուղերի ջրամատակարարաման համակարգի կառուցում II փուլ
2009-01-23 – 2009-12-02
Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցում
2000-07-01 – 2009-11-01
Շարունակելի…
 
Տիգրան Վարդանյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ