11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իքս պահին մի աղետ ունենալու ենք. մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է. Փաշինյան

Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Պետք է հստակ գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորոն բերելու է աղետի, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է գնանք նոր ստանդարտների։ Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո՛, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է,  առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։

Քանի՞ հոգի ոնց կտուժի, զոհ կլինի՞, թե՞ չի լինի, քանի՞ հոգի կլինի, հետո կասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ