23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր. 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան

Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս «Դիմադրության» շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ, այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել Ոստիկանության կողմից։ Իրականում, ըստ Սաղաթելյանի, բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:

«Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի։ Նրանցից 24-ը կալանավորվել է։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։

Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոն»-ում կա մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները):

 

Ձերբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչ իրավաչափ:

Սրան զուգահեռ, ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով։ Չնայած դրան՝ ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր հանցանքների համար։ Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին», – Facebook-ի իր էջում գրել է Սաղաթելյանը։

 

Նա ընդգծել է՝ Հայաստանը բռնապետության չի վերածվելու. Հայաստանում Ոստիկանությունը ծառայելու է օրենքին և օրինականությանը, «այլ ոչ թե բռնապետի մոլուցքով խելագարին»։

Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր։

Ժամը 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։

Եվ ուրեմն՝ հունիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակ։

Աստծով, ոգով, մինչև վերջ», – նշել է ԱԺ փոխնախագահը։sharethis sharing button

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ