02 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

ՀՀ իշխանությունը չի պատրաստվում փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից. Արայիկ Հարությունյանի պատասխանը՝ ընդդիմությանը

sfj.thumb

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ կառավարությունը իր գործողություններում ու հայտարարություններում հրապարակային է:

«Այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խոսելով ընդդիմադիրների մասին, մասնավորապես, դիտարկմանը, թե նրանք ուզում են կոնկրետ լսել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արայիկ Հարությունյանն ասաց, թե եթե ընդդիմադիրները գործընկերային են, ապա գործընկերային կստանան:

«Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում ու բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի», – ասաց նա:

Հարությունյանն ասաց, թե ընդդիմությունը ներխուժել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն ու խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքականության դաշտում:

Նրա խոսքով՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, քիչ խոսել ու շատի հասնել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»:

«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Մեկ տարի առաջ մեր ժողովուրդը պատասխանը տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել․․․, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից», – հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ