27 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2022
KFC

Ճանաչենք մեր իրական թշնամուն

xex4uybyqf792d4dokbd

Հոգևոր պատերազմում քրիստոնյաների պարտությունների պատճառը հիմնականում մեկն է, մենք սթափ չենք սուրբգրային այն պատգամի նկատմամբ, որն ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ ինշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավարի աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6:12):

Երբեմն, երբ մեզ վիրավորում են, մենք իսկույն պատասխանում ենք Հին ուխտի պատգամի համեմատ՝ «Ատամի դիմաց՝ ատամ» (Բ օր. 20:21)` անտեսելով Նոր Կտակարանի պատվիրանը. «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ. 5:39): Առաջին դեպքում մենք պատերազմում ենք մարդու դեմ՝ հաղթելով նրան և պարտվում սատանայից, որն այս պարագայում, ցնծում է իր հաղթությամբ: Երկրորդի դեպքում՝ մյուս երեսը դարձնելով խփողին, չննայած տհաճություն ենք պատճառում մեր անձին, սակայն պարտության ենք մատնում մեր բուն թշնամուն՝ սատանային:

«Մի մեծահարուստի աղջիկ դիվահարվում է, և ոչ ոք չի կարողանում նրան բժշկել: Որոշում են շուկայում իր զամբյուղները վաճառող մի ճգնավորի կանչել՝ աղջկան այդ ցավից ազատելու համար՝ առանց նրան հայտնելու բուն նպատակը, որպեսզի չլինի թե իր խոնարհության պատճառով հրաժարվի, այլ ասում են, թե տանտերը ուզում է քո զաբյուղները գնել: Եվ երբ բանից անտեղյակ վանականը մտնում է ներս, դիվահարը աղաղակ բարձրացնելով, հարձակվում և ապտակում է նրան: Սակայն, վանականը անսպասելի հարձակումից խուճապի չի մատնվում, այլ՝ Տիրոջ պատվիրանի համաձայն, մյուս երեսն է դարձնում, և դևն աղաղակելով դուրս է թռչում աղջկա մեջից, քանի որ Տիրոջ պատվիրանի կատարումն այրում է նրան»: 

Եվ եթե գիտակցենք, որ ամեն բան պարտավոր ենք Տիրոջ օրհնյալ ձեռքից գոհությամբ վերցնել, այնժամ էլ կսովորենք չարին հաղթել:

Հիշեք, եթե մեր վրա եկած հիվանդությունները, վշտերն ու նեղություններն ընդունում ենք Տիրոջ ձեռքից և անտրտունջ ու համբերությամբ կրում, եթե նույնիսկ դրանք բացահայտ չարի հարձակման հետևանքներ են, ըստ սուրբ հայրերի, արժանանում ենք նահատակների փառքին:

Եվ, եթե մեզ իզուր վիրավորում են, և մենք խոնարհեցնում ենք մեր անձը՝ համարելով, որ էլ ավելի մեծ վիրավորանքների էինք արժանի մեր մեղքերի համար, և խնդրում Տիրոջից, որ օրհնի վիրավորողին, որ այսքան մեղմ վարվեց մեզ պես մեղավորի հանդեպ, այնժամ անիրավը ոտնատակ է լինում, և Տիրոջ խաղաղությունը՝ որպես պարգև, պարուրում է մեր հոգին:

Հատված «Խրատանի ապաշխարության» գրքից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ