26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենսդրական մարմինը կարող էր Ադրբեջանի հիշտակման օրվա փոխարեն ընդուներ բանաձեւ այլմոլորակայինների հիշատկման օր ստեղծելու մասին. ՀՀ ԱԳՆ

Երեկ հայկական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց հաղորդագրությունն այն մասին, որ իբր ԱՄՆ Նյու Յորք նահանգը մի բանաձեւ է ընդունել, որտեղ մարտի 31-ը ճանաչվում է “Ադրբեջանի հիշատակման օր Նյու Յորք նահանգում”:

Փորձեցինք մեր ամերիկյան աղբյուրների օգնությամբ սեփական հետաքննություն անցկացնել եւ հասկանալ թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նախ, պետք էր հասկանալ թե ինչպես եւ ինչու են նմանատիպ բանաձեւեր ընդունվում: Այսպիսով, մեզ հաջողվեց պարզել, որ նմանատիպ բանաձեւերը Նյու Յորքի օրենսդրական մարմնում ընդունվում են մի ոչ ֆորմալ գործընթացի միջոցով, երբ հիմնականում չեն անցկացվում քննարկումներ եւ նույնիսկ քվեարկություն կարող է տեղի չունենալ, հաշվի առնելով դրանց աննշան դերը: Եվ ահա, հենց այս բանաձեւի պարագայում, մանրամասն հետազոտելով այդ օրվա անցկացված քվեարկությունների   արձանագրությունները, պարզեցինք, որ որեւէ քվերակություն չի էլ եղել: Այս տեղեկությունները հաստատեցին նաեւ օրենսդրական մարմնից, շեշտելով, որ բանաձեւը, ըստ էության, պարզապես
ընդունվել է, եւ ոչ թե դրվել քվերակության, այդպիսով որեւէ լուրջ նշանակություն չտալով դրան:

Իրականում, ամեն շաբաթ հարյուրավոր նման կարգի “բանաձեւեր” են ընդունվում, ասենք որեւէ հայտնի քաղաքացու 50- ամյակը կամ էլ բասկետբոլի թիմի ինչ-որ ձեռքբերում նշելու կապակցությամբ: Վերջնականապես համոզվելու համար կապ հաստատեցինք նաեւ նահանգապետի գրասենյակի հետ: Գրասենյակում տեղյակ էլ չէին, որ նման բանաձեւ է
ընդունվել: Բացի այդ, մենք որեւէ վկայություն չգտանք, որ նահանգապետն այս կամ այն կերպով հայտարություն արած լինի այս բանաձեւի հետ կապված:

Այսպիսով, այս ամբողջ պատմությունը մի բաժակ ջրում փոթորիկ է հիշեցնում: Նույն հաջողությամբ Նյու Յորքի օրենսդրական մարմինը կարող էր Ադրբեջանի հիշտակման օրվա փոխարեն ընդուներ բանաձեւ այլմոլորակայինների հիշատկման օր ստեղծելու մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ