18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանը պատասխանում է ,,Մենք ենք այս քաղաքի տերը ՛՛ նախաձեռնության բաց նամակին

Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում նախատեսվող Նանսենի անվան թանգարանի շինարարության հետ կապված ՛՛Մե՛նք ենք այս քաղաքի տերը՛՛ քաղաքացիական նախաձեռնության կողմից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակին ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտնում է, որ դեռեւս  2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23. 11. 2011թ. հայտի հիման վրա Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում առանձնացված  տարածքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Ընդունվել է ի գիտություն, որ թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացվելու  է ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Եսայանների հովանավորությամբ:

Երեւանի քաղաքապետի 2011 թ. հուլիսի 25-ի N3276   որոշմամբ ճշտվել է Երեւան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու հողամասի սահմանները՝ 56644.31 քմ մակերեսով: Դրա հիման վրա թողարկվել է զբոսայգու հողամասի գլխավոր հատակագիծ N2076-2011թ: Զբոսայգու զբաղեցրած հողամասը՝ 56644.31 քմ մակերեսով Երեւան համայնքի անունով ստացել է պետական գրանցում:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման էսքիզային նախագիծը 2012թ. մարտի 22-ին քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական հանձնաժողովի կողմից՝ արժանանալով  բոլոր անդամների հավանությանը: Թանգարանի նախագծի մշակման համար Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է  30.03.2012թ. N07/78-07/2-46612-227 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա մշակվել է թանգարանի նախագիծը՝ 04.05.2012թ. N.01/18-05/2-46612 եւ  համաձայնացվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաեւ տրամադրվել է 04.05.2012թ. N07/78-46612-332 շինարարության թույլտվություն:

Երեւան համայնքին պատկանող զբոսայգու հողամասի սահմաններում կառուցվելիք թանգարանի շենքի գույքը  սեփականության իրավունքով նույնպես կպատկանի Երեւանի քաղաքապետարանին եւ ստեղծված թանգարանը, որպես մշակութային օջախ կօգտագործվի Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ