19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել:

«Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ 

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։

Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է Բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ 

Հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ։ Մեր խոնարհումը նրանց արդար հոգիների հիշատակին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք այսօր հիշում հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությանը և նվիրումին։ Հավերժ փա՛ռք ձեզ, հայոց մայրեր։ 

Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն։

Բարի՛ ծառայություն, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի օրը», – ասված է ուղերձում:

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ