20 Մայիսի, Ուրբաթ, 2022
KFC

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

default (1)

Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day): Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին: Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգեւում միմյանց,  ուշադրություն ցուցաբերում եւ դրական զգացումներ փոխանցում` առանց որոնց մեր կյանքը կլիներ ձանձրալի եւ  մռայլ:

Իզուր չէ, որ զբոսաշրջային բազմաթիվ ուղեցույցներում հաճախ նշվում է.  տվյալ երկրի լեզվով, թեկուզ սխալ շեշտադրմամբ ասված «շնորհակալություն» բառը բարձրացնում է սպասարկման արագությունը, որակը եւ օգնում հաճելի հանգիստ կազմակերպել, փոխանցում է Calend-ը:

Հոգեբանները վստահ են, որ երախտիքի խոսքերը «շոյում են», դրանք ի վիճակի են հանգստացնելու եւ տաքացնելու իրենց ջերմությամբ: Կարեւորը`  երախտագիտության խոսքերը անկեղծ սրտով պետք է ասվեն: Պատահական չէ ժողովրդի մեջ վաղուց ի վեր ամրապնդված համոզմունքը՝ երախտագիտության խոսքեր մի ասա բորբոքված վիճակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ