25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աֆրիկացիները “չերեզ” Հայաստան` Եվրոպա են գնում. Ազգ

Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության որոշման նախագիծ է պատրաստել, որն ուղղված է ապօրինի միգրացիայի դեմ: Բանն այն է, վերջին ժամանակներս արձանագրվել է աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ:

Նշված անձինք ժամանում են Հայաստանի Հանրապետություն, գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ ձեւական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ: Դրա հետեւանքով նրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի եւ ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի եւ այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), այնպես էլ քրեածին բնույթի:

Այս մասին գրում է “Ազգ”-ը:

Այդ երկրների քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանելու Հայաստանի Հանրապետություն եւ առանց որեւէ խոչընդոտի պետական սահմանի անցման կետերում ստանալու մուտքի վիզա: Կառավարության որոշմամբ վերոնշյալ 40 պետությունների քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ եւ միայն հրավերի հիման վրա ժամանել Հայաստանի Հանրապետություն:

Որոշումը վերաբերելու է հետեւյալ աֆրիկյան երկրների քաղաքացիներին եւ ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց` Անգոլա, Քենիա, Եթովպիա, Տանզանիա, Ուգանդա, Զամբիա, Հասարակածային Գվինեա, Բոթսվանա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Գաբոն, Սենեգալ, Նամիբիա, Կոնգո, Մոզամբիկ, Մաուրիտիուս, Մալի, Բուրկինա Ֆասո, Մադագասկար, Չադ, Զիմբաբվե, Բենին, Ռուանդա, Մալավի, Գվինեա, Սվազիլենդ, Տոգո, Լեսոտո, Էրիթրեա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կաբո Վերդե, Բուրունդի, Ջիբուտի, Գամբիա, Լիբերիա, Սեյշելյան կղզիներ, Գվինեա Բիսաու, Կոմորյան կղզիներ, Սան Տոմե եւ Պրինցիպի, Սուրբ Հեղինեի կղզի, Հարավային Սուդան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ