25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չկա որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել. Սարգսյան

Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ չկա որևիցե կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել։

«Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին ազատել աշխատողին աշխատանքից, սա պետք է հստակ ամրագրենք», – ասաց նա։

Սարգսյանի խոսքով, սակայն, եթե աշխատողը չի թեստավորվում ու, օրինակ, դրա արդյունքում 30 օր աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է աշխատանքից ազատել։

«Սա հստակ նախագծով նախատեսված է, այսինքն՝ եթե «Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխությունը» ընդունվեց, ապա միայն դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների մասով նման կարգավովորումներ կիրառել, այսինքն՝ պահանջել, որ եթե չի ներկայացվում, ապա կարող է ազատվել աշխատանքից», – ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։sharethis sharing button

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ