23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմի ժամանակ վիրավորվեցի, թոքերս են վիրահատել, բայց ի՞նչ արած, պիտի աշխատեմ

Տաքսու վարորդը ծանր էր շնչում, անընդհատ հորանջում ու ծխի պես օդ էր ներքաշում։
– Վա՞տ եք զգում,- հարցրի։
– Պատերազմի ժամանակ վիրավորվեցի, թոքերս են վիրահատել, բայց ի՞նչ արած, պիտի աշխատեմ։ Կարմիր շուկայի տարածքում էինք։
– Ձեզ որևէ բանով պետությունը չի՞ օժանդակում։
-Մենք կամավոր ենք գնացել, մեր ընկերներով, կամավորներին ոչինչ չի հասնում։ Որը ինձ նման ոտի է, կարող է մի բան անել, աշխատում է, որ իր ընտանիքից բացի մեր հաշմանդամ կամ զոհված ընկերներից մեկի ընտանիքին օգնի։ Մեր հոգու պարտքն է։ Ես օգնում եմ ուսախառն՝ երկու ձեռքից զրկված, ընկերոջս ընտանիքին, կոմունալներն եմ վճարում։ Էս ամիս շատ էր, իմը չկարողացա լրիվ փակել։
Հետո ներողություն խնդրեց, բացեց պատուհանը ու խորը , շատ խորը շունչ քաշեց՝ օդը ոնց որ քիչ լինի,- մի տեսակ մեղավոր ժպտաց։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ