26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում մեծ դեր է խաղացել արբանյակների օգտագործման գործոնը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում կատարված աշխատանքների մասին, պետք է նշեմ արբանյակները: Որպես այս ոլորտի պատասխանատու՝ դուք քաջատեղյակ եք այս ամբողջ աշխատանքին: Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե դա ինչին է պետք: Բայց կյանքը ցույց է տվել, որ դա մեզ իրոք անհրաժեշտ է: Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո մեզ հսկայական առավելություն է տվել: Թե մեր հեռահաղորդակցման արբանյակները, և թե այն արբանյակները, որոնք դիտում են Երկրի մակերեսը, հնարավորություն են ստեղծում կատարել բոլոր հանձնարարված խնդիրները: Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն է տվել»,- ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ արբանյակները կարևոր նշանակություն ունեն նաև պատերազմից հետո, վերակառուցման աշխատանքների հետ կապված ընթացիկ ծրագրերի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ