08 Մարտի, Երկուշաբթի, 2021
KFC

«Այսօր մեր ժողովուրդն ապրում է հենց այդ իրավիճակում՝ անկառավարելի, անորոշ ու անհաշվարկ…»

senor

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքականության մեջ լինում են գործիչներ, ովքեր իրենց քայլերն անում են ՝ հասկանալով դրանց հետևանքները: Ասել է, թե նրանք հաշվարկել գիտեն: Բայց լինում են նաև այնպիսիները, ովքեր գործում են պահի ազդեցության տակ՝ առանց խորհելու հետևանքների մասին: Առաջինի դեպքում որակումը՝ մտածելու ընդունունակությունն է և հեռատեսությունը, իսկ երկրորդի պարագայում՝ արտաքին գործոններով պայմանավորված ներքին մղումը, ասել է թե՝ մտածելու, նույնն է թե՝ հաշվարկելու անկարողությունը: Քայլերի հաշվարկ անում են նրանք, ովքեր խորապես ու համակողմանի տիրապետում են իրավիճակին, իսկ ներքին մղումով գործողներն ամեն ինչ անում են ստեղծելու անկառավարելի իրավիճակ: Այսօր մեր ժողովուրդն ապրում է հենց այդ իրավիճակում՝ անկառավարելի, անորոշ ու անհաշվարկ…

Աբսուրդը կայանում է նրանում, որ վերջնական արդյունքում այս ամենի պատասխանատվության հասցեատեր է ոչ թե անհատ գործիչը, այլ հենց ինքը՝ ժողովուրդը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ…

Հ.Գ. Չմոռանանք, որ ժողովուրդն է ծնում անհատին, իսկ հետո նրանից ստեղծում գործիչ, ինչպիսին վայել է իրեն… Ցավով, բայց ասում եմ՝ դե, ուրեմն, կորցնելով ու տառապելով շարունակենք վայելել, եթե չենք ուզում ուշքի գալ…»։

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ