19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայի սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Արմենպրեսի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները: Հաղորդվում է 7 զոհի մասին: 

Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սպանվել է մի քանի մարդ: Կրակոցներին զուգահեռ, ճապոնական ռեստորանում ահաբեկիչները նաեւ պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։

Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։

Ավստրիական OE 24 հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանները 4 ահաբեկչի են ձերբակալել։ Հեռուստաընկերությունը ցուցադրել է ահաբեկիչների ձերբակալման կադրերը։ Նրանք բոլորը միանման են հագնված եղել՝ սպիտակ շալվարներով։ Վայրը, որտեղ ահաբեկիչները ձերբակալվել են, սինագոգի մոտակայքում են, որի մոտ տեղի էին ունեցել կրակոցները։ 

Ավստրիայի ներքին գործերի նախարար կարլ Նեհամերը հայտարարել է, որ ահաբեկչությունը Վիեննայում շարունակվում է՝ քաղաքացիներին կոչ անելով դուրս չգալ տներից։ Նա հայտարարել է, որ գործ ունեն շարունակվող ահաբեկչական հարձակման հետ։ Նրա խոսքով՝ Ավստրիայի իշխանությունները շարունակում են պայքարել ենթադրյալ ահաբեկիչների դեմ։ «Մենք ելնում ենք նրանից, որ ահաբեկիչները մի քանիսն են, նրանք լավ զինված են և վտանգավոր»,- ասել է Նեհամերը։ 

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ Վիեննայում ահաբեկիչների որոնման հատուկ գործողությունը կավարտվի մի քանի ժամից։ Ավստրիայի կանցլերն այս մասին ասել է ORF հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Ես հույս ունեմ, որ հաջորդող ժամերին կհաջողվի վերացնել սպառնալիքը և վաղը վերականգնել հասարակական կյանքը»,- ասել է Կուրցը։

Նա հավելել է, որ Վիեննայում կրակոցներ արձակած հանցագործները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված։ «Առկա տվյալների համաձայն՝ նրանք շատ լավ զինված են։ Սա միանշանակ ահաբեկչություն է»,- հայտարարել է Կուրցը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ