02 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Երեւանը երբեք չի համաձայնի, որ Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում

unnamed

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի դերն առանցքային է լինելու, հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական, երկրի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել   էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների  տեղակայումը    կարող էր Ելք դառնալ ստեղծված իրավիճակից եւ    կոչ էր արել   ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային աջակցել Ղարաբաղում  Ռուսաստանի  խաղաղապահ  ջանքերին:

«Ռուսաստանը անվտանգության եւ կայունության երաշխավորն է։ Իսկ Թուրքիան այդ դեպքում ապակառուցողական ուժ է։ Երեւանը  երբեք չի համաձայնի, որ  Անկարան ինչ-որ դեր խաղա կարգավորման գործում։ Նրա համար  կարևոր չէ նույնիսկ  Ադրբեջանը,  Թուրքիային հետաքրքրում է միայն Օսմանյան կայսրության վերստեղծումը»,- «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել է Հարությունյանը։

Նա հայտարարել է, որ  պատմականորեն այնպես է ստացվել, որ հենց  Ռուսաստանն է ապահովել  խաղաղություն  տարածաշրջանում.  «Հենց որ գալիս էր  Թուրքիան, ապա  այստեղ արյուն էր թափվում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ