26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն հույսերն, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի», – ասաց ՀՀ վարչապետը։

Նա, սակայն, նշեց, որ հիմա այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար։

«Այն, ինչի հետ մենք համաձայն ենք, կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է այս փուլում», – ասաց ՀՀ վարչապետը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ