20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Այս պահին ես բոլորին կոչ եմ անում հանգիստ լինել, պատրաստ լինել յուրաքանչյուրն իր առջև դրած խնդիրը մեր երկիրի պաշտպանության առումով կատարելու». Սեյրան Օհանյան

5D713E22-C060-49F5-A4C5-ECD31EBA79B0

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Զինված ուժերի ղեկավարության հետ և վստահ է, որ Զինված ուժերի ղեկավարությունը  գիտի՝ ինչպես կատարել իր առջև դրված խնդիրները.

«Այդ հերթական թուրք-ադրբեջանական սադրանքին մենք կարող ենք դիմագրավել միայն հայկական բանակի շուրջ համախմբվելով, և նաև՝ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ ու ՀԱՊԿ կազմակերպության շրջանակներում ճիշտ դիվանագիտական և ռազմադիվանագիատական գործունեությամբ»:

 

Սեյրան Օհանյանը նաև վստահություն հայտնեց, որ մեր զինվորները պատրաստ են իրականանցնել ցանկացած կանխարգելիչ միջոցառում. «Այս պահին ես բոլորին կոչ եմ անում հանգիստ լինել, պատրաստ լինել յուրաքանչյուրն  իր առջև դրած խնդիրը մեր երկիրի պաշտպանության առումով կատարելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և  Արցախի Հանրապետության թե՛ իշխանությունները,  թե՛ ԶՈւ ղեկավարությունը համապատասխան որոշումներն արդեն ընդունել են՝ երկիրը համախմբելու, համընդհանուր զորհավաք իրականցնելու, և բացի դրանից էլ՝ առաջին գծում հրամանատարական կազմը, զինվորները ՊՆ հրամանատարության ներքո քաջարի կերպով իրենց պարտականությունները կատարում են: Մեր հրամանատարները հմուտ են, մեր զինվորները՝ քաջարի և այսօր, ինչպես միշտ,  հերոսաբար պաշտապանում են մեր դիրքերը և նաև պատրաստ՝ ցանկացած կանխարգելիչ միջոցառումներ իրականցնելու»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ