19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է․ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար եւ այլն)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետեւություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է։

Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաեւ, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։

Բացարաձակ դստապարտելի երեւույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետանակոծելը, այլեւ դա հենց այս արկերից անելը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ