20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զանգվածային թունավորում պիցցայից

Առողջապահության նախարարությունը Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ մանրամասներ է հաղորդում. «Այս պահին Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 20 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:

Ինչպես նշել էինք, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Լաբորատոր հետազոտությունների համար երեխաներից, դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից վերցվել են նմուշներ։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում: Դեպքի առնչությամբ աշխատանքներ են իրականացվում նաև համապատասխան տեսչական մարմինների կողմից»։

 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ