25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որդեկորույս մայրերը կդիմեն հացադուլի, եթե կառավարությունը չարձագանքի իրենց առաջարկին

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողներին  ներկայացրել է զինված ուժերում առկա խնդիրները, որդեկորույս մայրերի վրդովմունքը: Նրա խոսքով եթե կառավարությունը չարձագանքի և չբավարարի իրենց առաջարկը, ապա իրենք պատրաստվում են դիմել ցույցերի, անգամ հացադուլի:

Հիշեցնենք, երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների նկատմամբ՝ զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրելով կառավարության սահմանած չափորոշիչներով՝ միանվագ 30 մլն դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ կառավարությունն այսօր նոր չափորոշիչներ է սահմանել, որոնք իրենք չեն վիճարկում, բայց կարծում են, որ այդ չափորոշիչները պետք է սահմանին զոհվածների ընտանիքներին տրամադրվի:

 

Տեսանյութերը՝  yerevan.today

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ