19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի երեխաներին պղծություն քարոզել, նրանք Հայր ունեն երկնքում: Ամեն ինչին հատուցում է լինելու:

Մի քանի շաբաթ առաջ, մի կին, ով ԱՄՆ-ում մանկապարտեզում է աշխատում, պատմեց, որ մի 3-4 տարեկան աղջկա օգնում էր զուգարան գնալ, մեկ էլ հոգուստը կապելիս տեսնում է, որ սա տղա է: Զարմացած հայտնում է ղեկավարությանը, խոսում են ծնողների հետ որոն արտաքինից նորմալ մարդիկ են թվում: Ու ծնողներն (չգիտեմ իրական են թէ որդեգրած) ասում են, որ այո, մենք ուզում ենք որ մեր երեխան «փորձարկի» ուրիշ սեռեր, հետո որոշի թէ ինքը որն է ուզում: Ես բառ չեմ գտնում: – Տասնամյակներ առաջ երբ ԱՄՆ-ում այսպիսի օրենքներ էին ընդունվում, լիքը պատգամավորներ կային որ մարդկանց տակ փափուկ բարձ էին դնում թէ նման բան չի լինի: Բայց եկանք հասանք այստեղ: –

Դրա համար շատ եմ ցավում, տեսնելով այն անլրջությունը, որով այսօր Ազգային Ժողովը մոտեցավ երեխաներին ոչ ավանդական սեռական քարոզը քրեականացնելու նախագծին: Կարճ ասած՝ ԱԺն քվեարկեց, որ 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական քարոզը քրեական պատասխանատվության չենթարկվի: Չի կարելի երեխաներին պղծություն քարոզել: Նրանք Հայր ունեն երկնքում: Ամեն ինչին հատուցում է լինելու:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ