22 Սեպտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Անգրագետ Պողոսը, Ամուլսարն ու հանրաքվեն. Լիլիթ Գալստյան

2413322811566480579

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն, հավանաբար, ի մտո ունենալով Ամուլսարի առնչությամբ հանրաքվե կազմակերպելու Դաշնակցության առաջարկությունը, իր տարակուսանքն է հայտնում, անկեղծորեն, առանց կաշկանդանքի գրելով, թե ինչու պիտի իր «հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։
Ասեմ, որ Բաբկեն Թունյանին, անձնապես չեմ ճանաչում, թեև տարիներ շարունակ կարդացել եմ, գնահատել և հավատարժան համարել իր տնտեսական վերլուծությունները։ Հիմա էլ, այն քիչ լսվողներից է․․․
Ինչևէ, այսօր խորհրդարանական մեծամասնությունը՝ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող պատգամավորը աննպատակահարմար է գտնում «անգրագետների» հանրաքվեի ճանապարհով խնդրի հրապարակայնացումն ու համախոհական որոշում ընդունելը։ 
Պրն Թունյանն հավանաբար մոռանում է, որ այդ «անգրագետների» հոծ բազմություններն ու նրանց ընտանիքներն են իր թիմին՝ քայլողներին, ձայն տվել՝ նրանց դեմքերն իսկ տեսած չլինելով, նրանց ազգանուններն ու նրանցից ծպտուն իսկ լսած չլինելով։ Հազարներով ձայն են տվել, որ իրենց անունից որոշումներ կայացնեն։ Տվել են սոսկ Փաշինյանին պատկերի ու խոստումների ներքո․ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ․․․։
Ի դեպ, բավական երկար ժամանակ քայլած պատգամավորներն իրենց ելույթներն անվերապահորեն սկսում էին «մենք՝ ժողովիդի ընտրյալներս» նախերգանքով։ ՀՀ սահմանադրությունը նրանց՝ ՀՀ քաղաքացիներին վստահել է ամենակարևորը՝ իշխանություն ձևավորելու քվեն, հիմա նրանք անգրագետ են ու, ինչպես Թունյանն է գրում, այս կարևոր հարցում իրենցից մեծ դեր չպիտի ունենան։ 
Նրա՝ Թունյանի հետ մի հարցում կհամաձայնեմ՝ քաղաքական ուժը պիտի հստակ ձևավորած գաղափարախոսություն ունենա, բանաձևեր, տեսակետներ, մոտեցումներ, տվյալ պարագայում դրա անունը՝ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է։ Բայց ձեր քաղաքական ուժը, ձեր կառավարությունը չունի այդ տեսլականը, քայլերի հաջորդականությունը, ծրագրերի հստակությունը։ Հա՝ ախր դուք մերժում եք գաղափարախոսությունները։ Բայց ձեր թիմը չգիտի նաև «Ինչ անել-ը» և չի պատկերացնում «Ինչպես անել-ը»։ 

Ու, եթե անգամ ձեր հարևան Պողոսը գրագետ լիներ՝ խմբավար, ուսուցիչ, հաշվապահ կամ ուսանող, ինքը չէր էլ կարող իմանալ և պարտավոր էլ չէր իմանալ Ամուլսարը սուլֆիդային է, թե՝ ոչ, հանքավայրի օքսիդացման գոտին որտեղից է սկսվում, հանքավայրերի դասակարգման միջազգային նորմերով այն ինչպիսին է, Սևանի և Ջերմուկի կեսաբազմազանությանն ուղղված ռիսկերը որոնք են։ Սա ոչ միայն անգրագետ Պողոսին, այլև շատ շատերին չէր հետաքրքրի․ կապրեր ժողովուրդն իր ապահով ու երջանիկ կյանքով, ձեզ վստահելով իր անունից և իր համար որոշումներ ընդունելու իրավունքը և մեծ «դերը»»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ