20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուժեղացված ծառայություն` Գեղարքունիքի մարզում. 22 անձ է բերման ենթարկվել

Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վարդենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ: 

Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր: Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված:

Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:  Ուժեղացված ծառայությունները շարունակական են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ