04 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2023
KFC

Ինչպես և ինչու «ոչխարները» կերան մարդկանց

ab9ac0bec48c3d167cab5132cf4b574a

«Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն է» ձևակերպումը մասամբ համապատասխանում է իրականությանը։

Եթե Հայաստանը ինստիտուցիոնալ առումով լրջագույն խնդիրներ չունենար, ապա մարդիկ, բառիս բուն իմաստով, փողոցից չէին գա իշխանության և այսպիսի դիլետանտ կառավարություն, անդեմ խորհրդարան ու դատարկաբանության հրավառություն մենք չէինք ունենա։

Քայլարածների իշխանությունը ՀՀ–ի ախտորոշումն է։ Այն հուշում է, որ մեր երկիրը ծանր հիվանդ է։ «Ժողովրդի» իշխանությունն այդ հիվանդության արտաքին դրսևորումն է, հետևանքը։

2018–ը ցույց տվեց նաև մեր հանրության ամբողջական խոցելիությունը և անպաշտպանվածությունը։ Մենք ունենք մանիպուլացվող ու քաղաքականապես տհաս մարդկային զանգված։

Հանրային ու պետական օրգանիզմի լավացումը և իմունային համակարգերի ստեղծումը քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից են։

Ներկայումս տեղի ունեցող իրադարձություններին պետք է նայել բժշկի աչքերով։ Կա հիվանդություն, և ոչ թե պետք է անիծել չար բախտը, այլ դնել ճիշտ ախտորոշում ու ճիշտ բուժում իրականացնել։

Անդրանիկ Թևանյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ