17 Փետրվարի, Երկուշաբթի, 2020
KFC

Նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի և մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել

18077722

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը երկակի տպավորություն է թողնում։ Մի կողմից նկատվում է ոչ թե պատասխանների, այլ հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալ, մյուս կողմից որոշ ձևակերպումներ թողնում են բավական կոնկրետ պատասխանների տպավորություն։ Անդրադառնանք մի քանիսին:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հաստատում է, որ ընթանում են ղարաբաղյան հարցի շուրջ կոնկրետ բանակցություններ, և դրանք ընթանում են առանց Արցախի մասնակցության։

Նախարար Զոհրաբ Մնացականյանը փաստում է, որ Բոլթոնի հետ ունեցել են «ինտենսիվ, ներառական և շատ արդյունավետ բանակցություններ»։ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատվող կամ կազմակերպվող տեսանելի սառնության պայմաններում, Վրաստանում հակառուսական պոռթկման ֆոնին, նման ձևակերպումները, անշուշտ, չեն կարող շարքային համարվել։ Դրանք նվազագույնը լավ հաշվարկված չեն. Մնացականյանը Լավրովի հետ շատ ավելի հաճախ է հանդիպել, սակայն նման ձևակերպումներ, կարծես, չեն եղել։ Ինչ վերաբերում է ներառական բանակցություններին, ապա ամենայն հավանականությամբ, խոսքը գնացել է ներհայաստանյան օրակարգի ձևավորման շուրջ։ Եվ հարցը՝ «ո՞վ է ձևավորում Հայաստանի ներքին օրակարգը», դարձյալ ուժի մեջ է։ Դժվար է պատկերացնել արդյունավետ հավասարակշռություն, երբ պետությունը գտնվում է այլ՝ մրցակից անվտանգության համակարգում, իսկ զարգացման ներքին օրակարագը, ինտենսիվ, ներառական քննարկումները ընթանում են այլ տեղ։

Եվ վերջապես նախարար Մնացականյանը իր խոսքում կարծես թե շատ է մտահոգվում Ադրբեջանի շահերի և մտահոգությունների մասին, ինչը երբեք չի եղել և այսօր էլ փոխադարձ չէ։ Նախարար Մնացականյանը նորահայտ հաճույքով է անընդհատ շեշտում «իմ գործընկեր Մամեդյարովը» ձևակերպումը, ինչը դարձյալ փոխադարձ սեր չէ։ Կա մտավախություն, որ դրանից հետո ընկեր, իսկ ավելի հետո «եղբայր» կարգավիճակները անտրամաբանական չթվան։

ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ