20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխող ուժի պատգամավորի երկակի ստանդարտները: Փաստաբանի դատարան մտնելու ցանկությունը սադրա՞նք

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում: Ռեկտորի ընդտրության դեմ պայքարող ուսանողները դռները դեռ փակ են պահում: Այս պահին ինստիտուտում են Իմ քայլը խմբակցության պատգմավորներ Լուսինե Բադալյանն ու Նարինե Թուխիկյանը: Լուսինե Բադալյանը ուսանողներին հացրեց՝ արդյոք իրնք րտահայտում են ողջ ուսանողության տեսակետը եւ հավելեց. « Այդ դեպքում կարո՞ղ եք մեկ ժամվա ընթացքում աահով 400 ուսանողի ներկայություն», ինչին ուսանողներն արձագանքեցին, թե ուսխորհուրդն արդեն իսկ լիազորված է արտահայտել ուսանողության հավաքական տեսակետը:

Պատգամավոր, նախկին դերասանուհի Նարինե Թուխիկյանի խոսքով՝ նախարարությունից ուսանողներին առաջարկում են պատվիրակություն կազմել եւ հանդիպել նախարարի հետ: Հանդիպման ժամը կասի նախարարը, իսկ այդ ընթացքոփւմ դռները պետք է բացվեն: Թուխիկյանը նաև հայտնեց, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում արդեն խնդիրներ են առաջանում օրենքի հետ, քանի որ խոչընդոտվում է մարդկանց ազատ տեղաշարժը:

Լրագրողների դիտարկմանը, որ պատգամավորներն էլ երկու օր առաջ դատարաններ էին արգելափակել, Թուխիկյանը հայտարարեց, որ ինքը դատարան չի արգելափակել, ուղղակի եղել է քաղաքացիների կողքին:

Իշխող ուժի պատգամավորին հիշեցրեցին դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպը, երբ վերջինս փորձել էր լուսամուտից մտնել դատարան, սակայն նրան խանգարել էին, ինչից հետո նա նաև ընկել էր, պատգամավորն ասաց, որ դատարանի մոտ որտեղ ինքը գտնվել է, մի փաստաբան է փորձել ներս մտնել. «Նա ասաց, որ պետք է մտնի ներս: Հավաքվածները նրան ասացին՝ ստոպ 7 րոպե ժամանակ կա (պատգամավորը ծիծաղեց-հեղ.), կսպասես, կմտնես: 7 րոպե հետո նա ներս մտավ ու կես վայրկյան հետո դուրս եկավ: Այսինքն, հստակ սադրիչ նպատակներով եկավ դատարան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ