25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արդեն լքել են հյուրանոցը, իսկ երկու երկրների արտգործնախարարներն ու համանախագահները դեռ հյուրանոցում են։ Հանդիպումից հետո բանակցող կողմերը որևէ հայտարարություն չեն արել։ 

Հիշեցնենք, որ սա Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական  հանդիպումն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպմամբ:

Նախորդ երեք հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Դավոսում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում չէին կրում պաշտոնական բնույթ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ