16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Աստված նպատակ ունի ձեր կյանքի համար

Waiting-Game

Աստված նպատակ ունի ձեր կյանքի համար, ու ոչ մեկը չի կարող այն խափանել, եթե դուք ինքներդ չմերժեք: Եսայի մարգարեն գրում է. «Այն, ինչ սուրբ Աստուած խորհեց, ո՞վ կարող է խափանել, եւ ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել» (Ես 14:27):

Մի վախեցեք կյանքի անակնկալ փոփոխություններից: Ոչ հիվանդությունը, ոչ անարդարությունը, ոչ էլ ողբերգությունը չեն կարող կանգնել Աստծո նպատակի դեմ, որ նա ունի ձեզ համար: Միայն թե դուք սուրբ կյանքով ապրեք: Երբ դուք համոզվեք, թե Աստված ինչքան է ձեզ սիրում, այնժամ կիմանաք, որ ոչ մի արտաքին հանգամանք չի կարող փոխել ձեր ներքին վստահությունն ու խաղաղությունը: Դուք ցանկացած փոթորկի միջով կանցնեք, եթե կանգնած եք Քրիստոսի հետ:

Արմեն Հարեյան

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ