21 Հուլիսի, Կիրակի, 2019

Այն ժողովուրդը, ով բերել է իշխանության այս մարդկանց, պետք է իր վրա զգա՝ խաբել են իրեն թե ոչ. Կարինե Աճեմյան

default (1)

ՀՀԿ նախկին պատգամավոր Կրինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում  խոսելով երկրում տիրող ներկայիս քաղաքական և սոցիալական իրավիճակի մասին ասաց. «Երբ ուժը գալիս է իշխանության պոպուլիստական ծրագրերով և լրիվ դրա հակառակն է անում, ստացվում է, որ այդ ուժը միայն իշխանության էր ձգտում և իրենց գերխնդիրը այդ  աթոռներին հասնելն էր»:

Վերջինիս խոսքով՝ ներկայիս իշխանությունները նույնիսկ պատկերացում չունեն ժողովրդի սոցիալական և կենացաղային խնդիրների մասին.« Եթե գաղափար չունեն այս մարդիկ, ապա ինչպես են փոխելու այդ ժողովրդի սոցիալական վիճակը և ինչպես են բարելավելու այն: Ես հասկանում եմ,  որ նրանք հասել են իրենց գերնպատակին և հիմա քաղում են իշխանության պտուղները, բայց իշխանությունը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, և այդ  պատասխանատվությունը, որևէ օղակում, ես չեմ տեսնում»:

Աճեմյանը բացասական է համարում մարզպետների շռայլ պարգևավճարները, վերջինիս կարծիքով իրավունք չունեն 6-7 ամիս աշխատած մարդիկ ստանալ 13-րդ աշխատավարձի չափով պարգևավճար: Նա նշեց, որ եթե ասում են, որ նախորդ իշխանությունները այսինչ հարցում սխալվել են, ինչու են նույն  սխալը կրկնում ներկայիս իշխանությունները.« Եթե դուք պետք է այդ սխալը կրկնակի և եռակի անգամ մեծացնեք այն ուղղելու փոխարեն, ապա չեմ կարծում, որ պետք էր իշխանություն փոխվեր: Այն ժողովուրդը ով բերել է իշխանության այս մարդկանց, պետք է իր վրա զգա խաբել են իրեն թե՝ ոչ»,-ասաց Աճեմյանը;

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ