25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկեղծ հագուստը ամենանորաձևն է լինելու

Vogue ամսագիրը հրապարակել է 2019 թվականի գարնան համար նորաձևության փորձագետների ընտրած գլխավոր թրենդերը։

Ոճաբանները վերլուծել են հայտնի բրենդերի նոր հավաքածուներն ու գովազդային արշավները և եզրակացրել են, որ հիմնականում դրանցում գերակշռում են ճամփորդությունների և մշակութային բազմազանության թեմաները։ Այսպես, տարբեր երկրների ավանդական զարդանախշեր են հայտնվել Chloe, Veronica Etro, Valentino բրենդերի հագուստների վրա։

Գալիք գարնան միտումներից մեկն էլ լինելու են ժակետների վրա քառակուսի, խոշոր ուսադիրները։ Մոդելները ցույց են տվել այս դիզայնը Maison Margiela, Louis Vuitton և Givenchy բրենդերի ցուցադրությունների ժամանակ։

2019-ի ամենապահանջված գույները մարմնագույնն ու սևն են լինելու:

Անկեղծ հագուստը, այդ թվում կարճ կիսաշրջազգեստները, խորը դեկոլտեներն ու կորսետները նույնպես պահանջված են լինելու։

Paco Rabanne, Julien Dossena և Giorgio Armani նորաձևության տները որպես առօրյա հագուստ պորտը բաց տունիկաներ են առաջարկել՝ դասական տաբատների հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ