27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Ջասթին Թրյուդոն ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Կանադայի վարչապետն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և այնտեղ կատարած շրջայցից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Դրանից առաջ նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին: 

Հիշեցնանք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ՀՀ վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: 

Երեկ Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:  

Կանադայի վարչապետն ասել է, որ հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ