16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Սոցցանցում արված գրառումը փրկել է ընտանիքին ջրածածկ լինելուց

01-278

Ամերիկյան Նյու–Բեռն քաղաքում բնակվող ընտանիքին, որի շատ շրջաններ տուժել էին մոլեգնած «Ֆլորենս» փոթորկից, հաջողվել է փրկվել սոցցանցերի շնորհիվ։ Այս մասին հաղորդում է Fox31–ը։

Բրիաննա Փերի անունով տեղի բնակչուհին պատմել է լրագրողներին, որ իմացել է ջրհեղեղի մասին տանը նստած իր սենյակում, հեռուստացույցի դիմաց։ Կինը ցանկացել է վեր կենալ և խոսել մոր հետ, սակայն ոտքերի տակ ջուր է զգացել։

Փերին արագ անջատել է տան էլեկտրականությունը և զանգ է տվել փրկարարներին, սակայն նրանք չեն եկել, քան որ զբաղված են եղել ավելի լուրջ խնդիրներով։ Կինը ստիպված է եղել մոր և տատիկի հետ ձեղնահարկ բարձրանալ։ Նա անելանելի դրության մեջ է եղել և որոշել է իր ծանր վիճակի մասին գրել Twitter-ում։

Նրա գրառումը շատ արագ տարածվել է սոցցանցում։ Դրա շնորհիվ խնդրի մասին իմացել են Cajun Navy կազմակերպության կամավորները, որոնք զբաղվում են բնության աղետներից հետո մարդկանց փրկությամբ։ Մի քանի ժամ անց կամավորները մոտեցել են նրա տանը և օգնել են ընտանիքին տարհանվել

Տեղի ունեցածից հետո կինը շնորհակալություն է հայտնել բոլոր սրտացավ օգտատերերին օգնության համար։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ