11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեւանի ավագանու ընտրություններով մեկնարկեց «Ելք» դաշինքի պառակտման գործընթացը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը հաստատել է տեղեկությունը, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով եւ ավագանու ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Վերջինս «Հանրապետություն» կուսակցության անդամ է։  Օրեր առաջ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց «Կարգին հաղորդում»-ից հայտնի դերասան Հայկ Մարությանին։

Ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրություններով մեկնարկեց «Ելք» դաշինքի պառակտման գործընթացը։ Անգամ այս անվանումը չի գործածվելու ԼՀ–ի եւ «Հանրապետության» դաշինքի պարագայում, քանի որ դրա հետ կապված առարկություն կա ՔՊ–ում։ Դաշինքը կունենա այլ անուն, ինչի մասին դեռ չեն շտապում հայտարարել։

«Նախընտրելի ֆորմատը բոլորիս համար երեք ուժերով մասնակցությունն է, եւ այդ քննարկումները դեռեւս չեն ավարտվել։ Մենք դեռեւս չգիտենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը մեր թեկնածուի հետ կապված։ Զուգահեռ երկխոսություններն ընթանում են մասնակցության ձեւաչափի շուրջ, դրա հստակեցումից հետո կհասկանանք միասնական լինի թեկնածուն, թե՞ երկու առանձին ցուցակ լինի»,–ասաց Խաժակյանը։

Ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանի՝ նախարարի եւ քաղաքապետի թեկնածուի կարգավիճակները համատեղելուն, Խաժակյանն ասաց. «Հավանաբար համատեղելու է։ Ըստ էության, Ազգային ժողովում դաշինքը շարունակելու է գործել նույն ձեւաչափով»։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը տարակուսած է Արտակ Զեյնալյանին առաջադրելու որոշումից։ «Իրենց խնդիրն է, որ ուզում են Արտակ Զեյնալյանով մասնակցեն, բայց համենայնդեպս, ես տարակուսում եմ, որ պարոն Զեյնալյանը նաեւ կառավարության անդամ է, եւ ես ենթադրում եմ, որ ինքը չի կարող համատեղել։ Արդարադատության նախարարությունը թողնի գնա՞»։

Մեր դիտարկմանը՝ աշխատանքից հետո կմասնակցի՞ քարոզարշավին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Աշխատանքից հետո կարող է ընդհանրապես չգնալ, ես չեմ կարծում, որ ճիշտ քարոզչություն է, մարդը պիտի զբաղվի ամբողջությամբ, ոչ թե ձեռքի հետ»։  Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենց հետ չեն քննարկել Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ