20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հետաքրքիր փաստեր. խաչյալ Քրիստոսին ամենավերջինը լքողները կանայք էին

Խաչյալ Քրիստոսին ամենավերջինը լքողները կանայք էին, և շաբաթը անցնելուց հետո Քրիստոսի մոտ ամենաառաջինը գնացողները կանայք էին; Սա զարմանալի բան չէ, որովհետև սուրբ Գրքի մեջ հիշված չէ, թե մի կին Քրիստոսին թշնամություն ցույց տված լինի:Գրված չէ, թե մի կին Նրան հալածած, կամ հայհոյած և անիծած լինի: Նրա աչքերը կապողը, Նրան ապտակով կամ բռունցքով խփողը, Նրա սուրբ երեսին թքողը կին չէր:

Սակայն Քրիստոսի ոտքերի մոտ նստած, նրա խոսքերին ականջ դնողը կին էր:Նրա գլխին պատվական խիստ յուղ թափելով, Նրան շատ պատիվ և սեր հայտնողը ևս կին էր: Նրա սուրբ ոտքերը իր արտասուքով թրջելով, մազերով սրբողը կին էր: Քրիստոսի հետ Գալիլիայից եկող և իրենց ունեցվածքով ծառայություն անողն ու Նրա նեղություններին ու վշտերին մասնակից եղողները կանայք էին:

Պիղատոս կուսակալի առջև կապված Սուրբ Հիսուսի համար միջնորդություն անող և Պիղատոսին բարեխոսություն անելով նրան խրատողը մի կռապաշտ կին էր: Խաչի ճանապարհին Քրիստոսի կրած ծանր տառապալից չարչարանքների պահին Նրա համար լացողները և սգացողները Երուսաղեմի աղջիկներն էին: Մեր Տեր Հիսուս Քրիստոս Խաչի վրա մերժված ժամանակ խաչին մոտեցողները և այնտեղ կանգնելու համարձակություն ունեցողները կանայք էին: Ավետարանում գրված է, թե <<Հիսուս Հարություն առնելուց հետո առաջ Մարիամին երևաց>>: Պողոս Առաքյալը Կորնթացիներին գրում է, ասելով` << Եվ ամենից հետո ինձ ևս երևաց>>:

Սակայն այս Մարիամը կարող էր ասել.<<Ամենից առաջ ինձ երևաց և ամենից առաջ իմ անարժան անունը արտաբերեց>>: Այս կանայք Հիսուսի Հարությունը հայտնեցին առաքյալներին, որոնք էլ պիտի աշխարհին հայտնեին հետագայում:

Ամեն ապացուցված բանի համար անհավատություն անելը միշտ մեղք է: Այժմ ամեն քրիստոնյա համարձակ կարող է ասել, թե Քրիստոս Հարություն է առել և այդ ճշմարտությունը ընդունելը չեմ ամաչում: Երանի նրան չտեսնելով հավատացողներին: Երանի Մարիամին: Երանի այն կանանց, որ առավոտ կանուխ այդ օրհնված ավետիսը բերին աշակերտներին: Երանի բոլոր այն կանանց, որոնց մեր Տերը հայտնում է իրեն, և որոնք միշտ պատրաստ են Նրա համար պատվական վկայություն տալու: Այս երանությունը թող լինի նաև մերը, սիրելի մայրեր և քույրեր:

(Արարատի ժառանգությունը)

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ