20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջիկայում Հրանտ Մուրադյանը հանդես կգա հոբելյանական համերգով

Մայիսի 20-ին   «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  տեղի ունեցավ համերգ՝  «Հրանտ Մուրադյան և սաներ» խորագրի ներքո։ Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։

Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդ աշուղ, ժողովրդական երգիչ և մանկավարժ Հրանտ Մուրադյանն ընդգծեց՝   համերգի  ընթացքում հնչել են  բացառապես հայ աշուղների և կոմպզիտորների ստեղծագործությունները։

«Ինչպես արդեն ցույց է տալիս խորագիրը, համերգի ընթացքում հանդես եկանք ես և իմ սաները։

Համերգը բարեգործական էր և ուղղված էր «Հյուսիս-արևելյան դարպասներ»  ծրագրին», –  նշեց Հրանտ Մուրադյանը։

Վերջինս ընդգծեց՝  հանդիսատեսը շաատ ջերմ էր, որն ավելի էր ոգևվորում և նպաստում,  որպեսզի իր սաներն անկախ իրենց բեմական փորձից՝ ներկայանայն լավ և անկաշկանդ։

Հարցին՝ իսկ առաջիկայում ի՞նչ համերգների ու անակնկալիների կարող է սպասել հանդիսատեսը, Հրանտ Մուրադյանը պատասխանեց․  «Առաջիկայում  նախատեսում եմ հոբելյանական համերգ    անցկացնել իմ հեղինակային երգերով իմ ծննդյան օրը։

Հուսամ՝ ոչ մի խանգարող հանգամանք չի լինի և այն կկայանա ըստ ծրագրվածի»։

33163116_1389644261135892_4515160034358853632_n

33032512_1389644107802574_4178034096947068928_n

 

 

33163146_1389644087802576_5696977048141037568_n 33109038_1389644674469184_4501026310599999488_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ