21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Բնակիչների խնդիրը կլուծվի. նախարարը՝ Նուբարաշենից

Question and answer session of the RA National Assembly and RA Government took place at the RA NA

Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը կառավարության նիստերին սխալ է: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ դեռևս նման օրենսդրական կարգավորում չկա, որն արգելում է ՄԻ պաշտպանին մասնակցել կառավարության դռնփակ նիստերին: «Խոսքը վերաբերում է որոշումների ընդունման գործընթացի անկաշկանդ լինելուն: Ես չեմ կարծում, որ ՄԻՊ-ը որևէ ձևով կկաշկանդվի քննադատել կառավարությանը, եթե նա չի մասնակցում նիստին»,-հավելեց նա:

Անդրադառնալով Նուբարաշենի քրեակատարողականի վթաված կոյուղատար համակարգին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին՝ նախարարն ասաց, որ այստեղ լուծումը  շատ պարզ չէ, այն լուծումը, որ հիմա տրվում է, ժամանակավոր է:  «Բնակիչների խնդիրը կլուծվի, բայց դա չի նշանակում, որ խնդիրը ընդհանրապես կլուծվի»,-ասաց նա: Նախարարը հայտնեց, որ անցած տարի ձեռնամուխ են եղել նախագիծ պատրաստելուն, այս տարի նախատեսում էին գնումների գործընթաց: Ինչ վերաբերում է նախարարության պատասխանատվությանը, ապա Դավիթ Հարությունյանն ասաց.

«Բնականաբար, մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար Արդարադատության ոլորտում, և որևէ գաղտնիք չկա, մենք երբևէ չենք խորշել պատասխանատվությունից: Մենք պատասխանատու ենք առողջապահության վատ վիճակի համար, պատասխանատու ենք, որ շենքային պայմանները լավը չեն և բազում հարցերի համար: Պատասխանատվությունը ամենևին չի նշանակում, որ պատասխանատու ենք և դրանով սահմանափակվում ենք, այլ որ ամեն օր կատարում ենք քայլեր՝ գտնելով առաջնահերթ լուծումներ, քանի որ հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց նա: Նա նշեց, որ Նուբարաշենի համակարգի վնասված լինելը համարել են առաջնահերթ և պատրաստել են նախագիծ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ