19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարար Ռոստոմյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ:

Կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի և երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր:

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս եվրոպական կառույցների հետ ընդլայնված և սերտ համագործակցությանը հատկապես երիտասարդական քաղաքականության ոլորտում: «Համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր են երիտասարդների անձնական շփումները: Կարծում եմ՝ եվրոպացի երիտասարդների այցելությունները մեր երկիր կբարձրացնեն նրանց տեղեկացվածության մակարդակը Հայաստանի, մեր ավանդույթների, պատմամշակութային արժեքների և ազգային առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում մեր նախարարության ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ երկրորդ տարին է անընդմեջ, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլոր դրամաշնորհային ծրագրերն իրագործվում են Հայաստանի Հանրապետության մարզերում:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրահանձնաժողովի կողմից իրագործվող ծրագրերի քննարկման նպատակով հանդիպումներ են իրականացվել նաև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Կոնկրետ գործողությունների  ծրագրեր ներկայացնելու համար հաշվի են առնվելու ձեր երկրի առանձնահատկությունները: Ես համամիտ եմ, որ երիտասարդների միջև անձնական շփումները նրանց ինտեգրման ամենակարճ ճանապարհն են»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ