24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստղային փոքրիկներ․հայտնիներից ում ընտանիքում 2017-ին համալրում տեղի ունեցավ /ֆոտո/

2017-ին բազմաթիվ հայտնիների ընտանիքներում համալրում եղավ՝ նրանք երեխաներ ունեցան։ Ահա 2017-ի աստղային փոքրիկները։

Джордж Клуни с супругой Амаль

Ջորջ եւ Ամալ Քլունիները 2017-ին երկվորյակներ ունեցան՝ Էլլան ու Ալեքսանդրը։

Марк Цукерберг с семьей

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլան, 2017-ին երկրորդ դուստրն ունեցան՝ Ավգուստան։

Брэдли Купер и Ирина Шейк

Մոդել Իրինա Շեյքի եւ դերասան Բրեդլի Կուպերի դուստրը՝ Լեան, եւս ծնվեց 2017-ին։

Мел Гибсон и Розалинд Росс

Հանրահայտ դերասան Մել Գիպսոնն այս տարի իններորդ անգամ հայր դարձավ։ Որդուն դերասանի համար լույս աշխարհ բերեց երիտասարդ սցենարիստ Ռոզալինդա Ռոսսը։

Джейсон Стэтхэм и Рози Хантингтон-Уайтли

Այս տարի լույս աշխարհ եկավ նաեւ դերասան Ջեյսոն Ստեթհեմի առաջնեկը՝ Ջեկը։

Бенедикт Камбербэтч и Софи Хантер

2017-ին ծնվեց Բենեդիկտ Կամբերբետչի երկրորդ որդին՝ Խալը։

Серена Уильямс и Алексис Оганян

Այս տարի լույս աշխարհ եկավ թենիսիստուհի Սերենա Ուիլիամսի եւ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի դուստրը՝ Օլիմպիան։

Джанет Джексон и Виссам Аль Мана

50-ամյա Ջանեթ Ջեքսոնը նույնպես առաջին անգամ մայրացավ։

Певица Полина Гагарина и Дмитрий Исхаков

2017-ին լույս աշխարհ եկավ երգչուհի Պոլինա Գագարինայի դուստրը՝ Միան։

Телеведущий Андрей Малахов с супругой Натальей Шкулевой

Լույս աշխարհ եկավ նաեւ հաղորդավար Անդրեյ Մալախովի որդին՝ Ալեքսանդրը։

Натали Портман и Бенджамин Миллепид

Նատալի Փորթմանը լույս աշխարհ բերեց դստերը՝ Ամալիային։

Бейонсе и Jay Z

Բեյոնսեն այս տարի երկվորյակ երեխաների լույս աշխարհ բերեց՝ Սերն ու Սումին։

Иван Телегин и Пелагея

Երգչուհի ՊԵլագեան նույնպես այս տարի առաջնեկին լույս աշխարհ բերեց՝ Տաիսիային։

Певцы Юлия Ковальчук и Алексей Чумаков

Այս տարի լույս աշխարհ եկավ նաեւ երգիչներ Յուլիա Կովալչուհի եւ Ալեքսեյ Չումակովի դուստրը։

Анна Курникова и Энрике Иглесиас на матче по баскетболу. 2006 год

Օրերս հայտնի դարձավ, որ թենիսիտուհի Աննա Կուրնիկովան եւ երգիչ Էնրիկե Իգլեսիասը երկվորյակներ են ունեցել՝ Նիկոլասն ու Լյուսին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ