29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ը կրկին խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

F19DC00C-90D4-4609-9649-7E1DC0B8F831_cx0_cy4_cw0_w1023_r1_s

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ստորագրել Կոնգրեսի կողմից նախապատրաստված օրենքի նախագիծը, որը խստացնելու է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը.

«Վարչակազմն աջակցում է Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականությունը, մասնավորապես՝ այս պատժամիջոցները», հայտնում է Ամերիկայի ձայնը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին օրենքի ուժ տվող նախագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից 97 կողմ 2 դեմ ձայներով, ստորին՝ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի եւ ամենայն հավանականությամբ կընդունվի արդեն երեքշաբթի, որից հետո ստորագրման համար կդրվի նախագահ Թրամփի սեղանին: Պատժամիջոցները Մոսկվայի դեմ ընդունվել էին Ղրիմում եւ արեւելյան Ուկրաինայում Մոսկվայի գործողությունների, ինչպես նաեւ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի կողմից միջամտություն ցուցաբերելու փորձերի պատճառով։

Վերլուծաբանների խոսքով, նոր օրենքը լուրջ հետեւանքներ է ունենալու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար, քանի որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները օրենքով ամրապնդելու դեպքում դրանք կարող են շարունակվել տարիներ եւ նույնիսկ՝ տասնամյակներ: Բացի այդ, օրենքը փաստորեն զրկում է ԱՄՆ-ի նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ինքնուրույն վերացնելու կամ թուլացնելու իրավունքից: Փոխարենը, նման ցանկության դեպքում Դոնալդ Թրամփը պետք է հատուկ նամակով դիմի Կոնգրեսին, որն էլ արդեն կընդունի վերջնական որոշում՝ քայլ, որն ԱՄՆ-ի նախագահին զրկում է Մոսկվայի հետ բանակցություններում մանեւրելու հնարավորությունից: Վերջապես, նոր օրենքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միանում են Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ընդունված պատժամիջոցներին, այդպիսով, առավել բարդ դարձնելով դրանց վերացումը: Այդուհանդերձ, Սպիտակ տունն աջակցություն հայտնել է օրենքին.

«Մենք աջակցում ենք օրենքն այս տեսքով եւ շարունակելու ենք աշխատել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետ՝ Ռուսաստանի դեմ այս կոշտ պատժամիջոցներն ընդունելու համար, մինչեւ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը», – նշել է Սպիտակ տան խոսնակը:

Վերլուծաբանների կարծիքով, Սպիտակ տան կողմից նոր օրենքի նախնական հավանությունը ստիպված քայլ է, քանի որ ներկա իրավիճակում Կոնգրեսի երկու պալատներում հնարավոր կլիներ հավաքել բավարար ձայներ՝ վետոյի հաղթահարման համար, եթե Դոնալդ Թրամփը չցանկանար ստորագրել օրենքը:

Միաժամանակ, Սպիտակ տունը կրկին իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի հարցի վրա քաղաքական գործընթացների կենտրոնացման կապակցությամբ:

«Կարծում եմ Ռուսաստանի հետ կապված իրավիճակը միանշանակ ուռճացված է», – նշել է Սպիտակ տան տեղեկատվական բաժնի ղեկավար Էնթոնի Սքարամուչին:

Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես դժգոհել է, իր իսկ խոսքով, «ռուսական վհուկների որսից», քննադատելով դրա համար ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատներին, այլ նաեւ սեփական՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ