11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել են անվտանգ խուց. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է. «Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Գևորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը:

Գևորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ