29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես հաշտվել Աստծո հետ

«Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին,որ դեպի իրեն էր գալիս,և ասաց. «Ահա Աստծո գառը,որ վերցնում է աշխարհի մեղքը»:

(Հովհ.1;29):

Այսպես նա շրջապատում գտնվող մարդկանց ուշադրությունը ուղղեց Տեր Հիսուս Քրիստոսը: Նա կարծես ասում էր, «Մեր առջև կատարյալ զոհ է, որը չի պահանջում կրկնակի զոհաբերություն, նա ունի հավիտենական արժեք»:

Հին կտակարանում գառնուկը զոհի կենդանի էր, դրա համար Տեր Հիսուսը ներկայացված է որպես Աստծո գառ, նա դարձավ մեղքի զոհ՝ մահանալով խաչի վրա, այդպես նա կատարեց հսկայական գործ, որն ունի արժեք նաև հավիտենականության մեջ:Նրա մահը թույլ է տալիս հեռացնել մեղքը,և իրագործել Աստծո ծրագրիը:Այստեղ խոսքը չի գնում որոշակի մեղքի մասին, մեղքն այստեղ ներկայացված է մեկ ահռելի խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է մեր Ազատարարի մահը խաչի վրա: Ուրեմն, Քրիստոսի՝ խաչի վրա կատարած գործի շնորհիվ յուրաքանչյուր անձ կարող է հաշտվել Աստծո հետ,և Աստված կարող է ստեղծել նոր երկիր և նոր երկինք, որտեղ չի լինի մեղք,այլ կիշխի արդարությունը:

 

Խաչիկ Խլղաթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ