24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2024

ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կրում են աշխարհաքաղաքական բնույթ, և անկախ հետագա զարգացումներից, պետք է ֆիքսել մի կարևոր փաստ։ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Պահպանողականությունը հաղթեց այլասերվածությանը խաղաղությունը հաղթեց պատերազմին ընտանիքի և ազգային արժեքների քարոզը հաղթեց ԼԳԲՏ քարոզին Հայաստանում ևս հաղթելու է վերոնշյալը, […]

Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»: Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը: Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի […]

Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Աշոտյան

Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի։ Սեպտեմբերի 27-ից սկսած հայկական հազարավոր օջախներում տեղի է ունենում իրար նմանվող նույն արարողությունը։ Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։ Այդ շիրիմները […]

Տեղումներ չեն սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Երևան քաղաքում ևս նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունիսի 6–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +4…+6 աստիճան։  

Առավոտյան աղոթք

«Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո» (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի