17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կանայք ցանկացած տարիքում կարող են երեխա ունենալ

Ամերիկացի գիտնականներն իրական առաջընթաց են գրանցել. նրանք հայտնաբերել են մենոպաուզան կանգնեցնելու և կանանց ծնելիության ժամանակը երկարացնելու մեթոդը: Ամբողջ գաղտնիքը ձվարանների փոխպատվաստման մեջ է:

Բացահայտումն իրականացրել են Միսսուրիի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքերով՝ երիտասարդ կինը, որը ցանկանում է հետաձգել մայրանալու գործընթացը երկար ժամանակով, պետք է ապահովագրվի և սառեցնի իր ձվարանի հյուսվածքները:

Հետագայում այդ հյուսվածքը պատվաստվելու է նրա օրգանիզմում: Համաձայն լաբորատոր հետազոտությունների՝ փոխպատվաստված ձվարանները գործում են պատվաստումից մինչև յոթ տարի անց:
Հետազոտությունների ընթացքում կանանցից մեկին պատվաստել են հենց իր` ավելի վաղ սառեցված ձվարանների մասերը, մնացած երկուսին նրանց երկվորյակ քույրերի ձվարանների թաղանթները: Արդյունքում բոլոր կանայք ծննդաբերել են բնական ճանապարհով:

Մասնագետները պնդում են, որ եթե այս մեթոդն ընդունվի, ապա կանայք կարող են երեխա ունենալ ցանկացած տարիքում: Դրա համար ցանկալի է, որ կինը 20 տարեկանում սառեցնի իր ձվարանների մի մասը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ