13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել:
Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:
Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:
Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:
Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):
Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիֆիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):
Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:
Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:
Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ