24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլայ Երկրորդի պես փակում են հայկական դպրոցները»

«Մեսրոպ Մաշտոցից հետո  հայկական դպրոցներն են փակում այս երկրում… Մարդկանց ՀՀ-ից վռնդեցին, վտարեցին, արտագաղթ ստեղծեցին, հիմա էլ դպրոցներն են փակում:  Հայաստանը չի կարելի լիկվիդացնել, փոքրացնել ու կրճատել: Դպրոցը մեր մշակույթի գլխավոր բաղադրիչն  է», – Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալի՝ դպրոցների ու հիվանդանոցների օպտիմալացմանը:
 
Վերջինս շեշտեց՝ մեր իշխանությունները Նիկոլայ Երկրորդ ցարի գործն են շարունակում՝ փակելով հայկական դպրոցները: 

«Այո՛, Նիկոլայ Երկրորդի պես  փակում են հայկական դպրոցները, նրա գործն են անում:  Մենք հին ժողովուրդ ենք՝  ծեր, աղքատ, հիվանդ… ու այդ ամենը այս իշխանությունների  պատճառով: Հիվանդանոցներն էլ են փակում: իսկ եթե ուզում են այս օպտիմալացման միջոցով փակել բյուժեի դեֆիցիտը, ապա ասեմ՝ դա կարելի է անել այս կերպ. թո՛ղ բռնագանձեն այն գումարները, որոնք գողացվել են այս պետությունից: Լավ աշխատելու պատագայում բյուջեն դեֆիցիտ չէր ունենա:  Թե չէ, դպրոց փակելով մի՞թե կարելի է բյուջե լցնել. էլ ո՞ւմ է պետք  այդ բյուջեն, եթե դրա դիմաց մենք պիտի վճարենք հայկական դպրոցներով, մեր առողջությամբ ու արտագաղթով», –  նշեց Ազատ Արշակյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ